Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ոգեկոչեցին Գավառի տարածաշրջանից զոհված տղաների հիշատակը 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվեց 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմում Գավառ քաղաքից եւ տարածաշրջանի համայնքներից զոհված 32 հերոս-անմահների հուշանկյունը՝ «Հավերժ զինվոր» խորագրով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշանկյան բացումն ուղեկցվեց ոգեկոչման միջոցառումով, որը մեկնարկեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի խոսքով:

«Մինչեւ զինվորներ դառնալը ձեր տղաները միայն ձերն էին, բայց նրանք վերադարձան հերոսների լուսապսակով եւ այսօր արդեն նաև մերն են, ամենքինս»,- զոհվածների ծնողներին դիմեց Բյուրեղիկ Հովեյանը։

Խոնարհումին ու լռության րոպեին հաջորդեցին տղաների ոգեկոչմանն ու հիշատակին նվիրված կատարումները: Հերոսներին անուն առ անուն ներկայացրին ու փառաբանեցին իրենց համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներն ու Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները:

Ուսանողների և աշակերտների կատարումներն ու ներակայացումներն ուղեկցվեցին թանգարանի ավագ գիտաշխատող Մանյա Չարվադարյանի բանախոսությամբ:

Հերոսների ոգեկոչումը շարունակեցին թանգարանի աշխատակիցները՝ նրանց նվիրելով փառաբանումի խոսքեր ու հիշատակի ծաղիկներ:

Զոհվածների հարազատներին սփոփանքի ու ցավակցական խոսքեր ուղղեց նաեւԳագիկ Մնացականյանը`2013 թվականին հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված Գեորգի Մնացականյանի հայրը:

«Բոլորիդ ցավն էլ ես հասկանում եմ, շատ մեծ է կորուստը, դաժան է ցավը, այն երբեք ու երբեք չի բուժվի ու չի սպիանա, ապրեք հանուն մեզ, մեր որդիների անունները հիշելով ու հիշատակները վառ պահելով: Քանի կանք, նրանք էլ կապրեն»,- մյուս որդեկորույս ծնողներին գոտեպնդող խոսքեր ասաց Գագիկ Մնացականյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել