Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը հայ-ադրբեջանական սահման' Սև լիճ տարածք այցելությունից հետո խոսեց իր այցի նպատակների և տպավորությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵՄ դեսպանը նշեց, որ ԵՄ անդամ երկրների մյուս դեսպանների հետ նպատակ են ունեցել փաստահավաք առաքելություն իրականացնել և տեղում ծանոթանալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։

«Երախտապարտ եմ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին, Արտաքին գործերի նախարարությունից և Պաշտպանության նախարարությունից այցը կազմակերպելու համար»,- ասաց Վիկտորինան։

Մինչ Սև լճի տարածք այցելելը՝ ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը

ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել էրՀայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1969 թվականի քարտեզը, որը վավերացվել էր փաստաթղթերով,ստորագրություններով,կնիքներով։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք է կազմել Վիկտորինը այդ քարտեզից։ Տիկին դեսպանը հարցին ի պատասխան ասաց.

«Լսել եմ մի քանի քարտեզների մասին։ Մեզ այսօր ներկայացվեց 1969 թվականի քարտեզը։ Փորձագետ չեմ և կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել, բայց ակնհայտ էր այսօրվա ցուցադրած քարտեզից, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»։

ԵՄ դեսպանը պնդեց, որ Եվրամիությունը օգտագործում է իր բոլոր լծակները խնդրի ուղղությամբ և այն, որ ԵՄ-ն տարածքային ամբողջականության կողմից է։

«Դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց դեսպանը։

Հայ-ադրբեջանական սահմանինտիրող իրավիճակինծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները,Սիլվիա Զիհին,Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան ԷվանգելոսՏուրնակիսը։

Հայերեն العربية English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է