Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ զեկուցողին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս ԵԽԽՎ-ին եւ բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումներն Արցախի ու հայ ռազմագերիների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, որի վերջին դրսեւորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր: Խորհրդարանի խոսնակը ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմիցՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:

Փոլ Գավանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին ընդունելության եւ իր փաստահավաք աշխատանքները Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ տրամադրած աջակցության համար եւ վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցը, որը պիտի ներկայացվի ԵԽԽՎ-ում, ամբողջությամբ արտացոլելու է առկա իրականությունը:

Արարատ Միրզոյանը ցավով փաստել է, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է ստեղծում զեկուցողի` Արցախ այցելության համար, ապա համոզմունք հայտնել, որ ԵԽԽՎ տարածքում չեն կարող լինել գորշ գոտիներ եւ անհրաժեշտ է արցախահայերի իրավունքների խախտմանը ծանոթանալ հենց տեղում:

Ի պատասխան գործընկերոջ հարցին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից եւ վերջ կտա իրականացվող հայատյաց քաղաքականությանը:

Հայերեն Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի