Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի գործակալներ. Փաշինյանը՝ հրապարակված փաստաթղթի և հայտնի տեսանյութի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական գործիչների շարքերում գործակալներ ունի։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստում:

«Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, այդ մարդիկ նախ 2020 թվականին հրապարակային Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա։ Այդ մարդիկ վերջերս Ազգային ժողովում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը։ Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որն անում ենք և այն դիվանագիտական արձանագրումները, որոնք տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան։ Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, սևով փակված է, և դա ներկայացված է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ հակառակը, պետք է բացվեն ու ներկայացվեն հանրությանը, ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել։ Ես չգիտեմ՝ «դե յուրե» ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական ձևակերպումն այդ է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը նրանք որտեղից են ստանում։ Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է։ «Եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան։ Եվ ինչքան վերլուծում եմ՝ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի հրապարակած հայտնի տեսանյութին: «Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 րոպեանոց հատված։ Եվ այդ նույն մարդիկ վերցնում են ու հրապարակում իրենց էջերում՝ ընդ որում թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է։ Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել։ Եվ եթե մենք այստեղ իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ»,- հավելեց նա։

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին