Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանն Արցախյան երկրորդ պատերազմից հետո, նաեւ հիմա, երբ Ադրբեջանի կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, առավել քան երբեւէ դաշնակիցների կարիք ունի։ Մի շարք պետությունների հետ թե՛ պատմականորեն, թե՛ ներկա իրողությունների պայմաններում կարող ենք ձեւավորել դաշնակցային նոր հարաբերություններ։ Ադրբեջանի վրա հետեւողական եւ նշանակետային միջազգային ճնշումը կարող է արդյունք տալ։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատերազմից, նաեւ նոյեմբերյան հայտարարությունից հետո պարզ էր, որ պաշտոնական Երեւանը կորցրել է բազմավեկտոր ուղղությամբ արտաքին քաղաքականություն իրականացնելու առաձգականությունը։ Դա, ըստ նրա, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, բայց որոշակի բացեր կարող է լրացնել սփյուռքը, որն այդ առումով ավելի անկաշկանդ է։ «Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում՝ ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ միջինարեւելյան տարածաշրջանում, հայկական գործոնի լիարժեք օգտագործումը այսօրվա հրամայականն է»,- ընդգծեց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում