ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներ անցկացրել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են զորավարժության սցենարով նախատեսված միջոցառումները, մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներքին և պահակային ծառայության կազմակերպման, ռեժիմային օբյեկտների պահպանության և մարտական հերթապահության իրականացման ստուգման նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը մայիսի 12-ից 16-ը ստուգումներ է անցկացրել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Ստուգվել են անձնակազմի կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանության կազմակերպումը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Ելնելով արձանագրված արդյունքներից՝ տրվել են ցուցումներ ծառայության որակի բարձրացման վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 17-ին անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել են ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի զարգացման նպատակով 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ` կրակային դիրքերի փոփոխումով։ Ստուգվել է հաստիքային զենքով կրակի վարման անհատական վարժվածությունը, խմբային գործողությունների կատարման հմտությունները։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել