Գործարկել ենք մեխանիզմ, որը նախատեսվում է թե քաղաքական, և թե ուժային լուծում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելով գործարկել է ռազմաքաղաքական անվտանգության մի մեխանիզմ, որը նախատեսում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում:

«Քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այստեղ գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը, որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ աղմուկի մեջ հիմնավորել, թե ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, ով որտեղ պետք է լիներ»,-ասաց Փաշինյանը:

Գործի է դրվել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը: Նա հիշեցրեց, որ մայիսի 13-ի երեկոյան հանձնարարական է տվել գործարկել պայմանագրով նախատեսված մեխանիզմները: Մայիսի 14-ի կեսօրից հետո բոլոր փաստաթղթերը հասցվել են հասցեատերերին: Նամակը պետք է ուղղվի ՀԱՊԿ խորհրդի նախագահողին, որից հետո առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ: Փաշինյանն ընդգծեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի առաջնահերթություն է ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծել ռազմաքաղաքական, քաղաքական եղանակներով: Բայց նախատեսված է նաև ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար որոշում կայացնել և ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու կամ հետ մղելուն ուղղված գործողությունների իրականացում:

«Այսինքն՝ հիմա մենք գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մի մեխանիզմ, որտեղ նախատեսվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Հայերեն English Français Русский

ՀԱՊԿ-ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

ՀՀ փրկարար ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը քննարկել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության հարցեր

Հայկ Սարգսյանն առաջարկում է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանել ընդհուպ ցմահ ազատազրկում

Ռեթքլիֆը երդում է տվել որպես ԿՀՎ տնօրեն

Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ տարի դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ

Ադրբեջանի բանակում հրազենի կրակոցից զինծառայող է սպանվել

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր երկիրը պետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն