Ժան Միշել Բասքիայի «Այդ դեպքում» նկարը 93 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի նեոԷքսպրեսիոնիստ եւ գրաֆիտիի ստեղծող Ժան Միշել Բասքիայի (1960 – 1988) «Այդ դեպքում» ստեղծագործությունը մայիսի 11-ին 93 միլիոն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում: Սակարկությունների հեռարձակումը կատարվել Է աճուրդի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շահող գումարի չափը հայտարարվել Է հեռախոսով եւ կազմել Է 81 միլիոն դոլար, սակայն հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարները, հավաքորդը պետք Է նկարի դիմաց տա 93,105 միլիոն դոլար:

Նկարչի այն ստեղծագործությունների շարքից վերջինը, որոնք պատկերում են գանգեր (հանգուցային մոտիվ Բասքիայի ստեղծագործության մեջ), նա ստեղծել Է 1983 թվականին: Նույն շարքին պատկանող «Առանց անվանման» նկարը, որը նա նկարել Է 1982 թվականին, 2017 թվականին վաճառվել Է 110,5 միլիոն դոլարով՝ սահմանելով արժեքի ռեկորդ ամերիկացի նկարիչների՝ աճուրդով վաճառված ստեղծագործությունների համար: Ինչպես նշում են Christie՚s-ի փորձագետները, սեւամորթ նկարչի համար գանգը եղել Է «անցյալի եւ մարդկային կյանքի վաղանցիկ բնույթի փոխաբերություն»՝ միեւնույն ժամանակ ծառայելով «Նյու Յորքի փողոցներում երիտասարդ աֆրոամերիկացիներին դարանակալած վտանգների խորհրդանիշ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ