Ժան Միշել Բասքիայի «Այդ դեպքում» նկարը 93 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում
2 րոպեի ընթերցում
![Ժան Միշել Բասքիայի «Այդ դեպքում» նկարը 93 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052071.jpg)
Շահող գումարի չափը հայտարարվել Է հեռախոսով եւ կազմել Է 81 միլիոն դոլար, սակայն հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարները, հավաքորդը պետք Է նկարի դիմաց տա 93,105 միլիոն դոլար:
Նկարչի այն ստեղծագործությունների շարքից վերջինը, որոնք պատկերում են գանգեր (հանգուցային մոտիվ Բասքիայի ստեղծագործության մեջ), նա ստեղծել Է 1983 թվականին: Նույն շարքին պատկանող «Առանց անվանման» նկարը, որը նա նկարել Է 1982 թվականին, 2017 թվականին վաճառվել Է 110,5 միլիոն դոլարով՝ սահմանելով արժեքի ռեկորդ ամերիկացի նկարիչների՝ աճուրդով վաճառված ստեղծագործությունների համար: Ինչպես նշում են Christie՚s-ի փորձագետները, սեւամորթ նկարչի համար գանգը եղել Է «անցյալի եւ մարդկային կյանքի վաղանցիկ բնույթի փոխաբերություն»՝ միեւնույն ժամանակ ծառայելով «Նյու Յորքի փողոցներում երիտասարդ աֆրոամերիկացիներին դարանակալած վտանգների խորհրդանիշ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: