Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մայիսի 9-ն ընդմիշտ եռատոն կմնա

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մայիսի 9-ն ընդմիշտ եռատոն կմնա

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսի 9-ը երեք տասնամյակ եղել է ու ապագայում էլ լինելու է հայ ժողովրդի եռատոնը: Այս օրը մեր ժողովրդի պատմության մեջ բեկումնային է եղել երկու անգամ՝ 1945 եւ1993 թվականներին: Մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին հայ ժողովրդի ընտրյալներն ու իրենց կողքին կռվող բարեկամ ժողովուրդների զավակները հերթական՝ պատմական հաղթանակն ավելացրին: Այն բեկումնային եղավ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարում: Այդ օրը բեկեց առաջին արցախյան ազատամարտի ընթացքը, երբ Շուշիով սկսվեց ազատագրվել Ադրբեջանի կողմից գրավված Արցախի բուն տարածքների գրեթե 30 տոկոսը՝ հետագայում էլ ձեւավորելով անվտանգության գոտին: Այսօր Շուշիի հաղթանակի արդյունքը՝ Արցախն ապրում է ազատ, Մայիսի 9-ին ձեւավորված Արցախի պաշտպանության բանակը կա ու շարունակելու է մնալ՝ ապահովելով արցախցու եւ Արցախի Հանրապետության պետականության անվտանգությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում