Քաղաքականություն

Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության գրավականներից է. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը

1 րոպեի ընթերցում

Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության գրավականներից է. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը

ԵՐԵՎԱՆ, 6ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը համարել է ևս մեկ քայլ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

«Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ կիսում են Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում