Բոլոր պետական սոցիալական ծառայությունները մեկ հարթակում. գործարկվել է socservice.am-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է հարթակ, որտեղ ներառել է բոլոր պետական սոցիալական ծառայությունները: Նոր գործարկված socservice.am կայքում այցելուները կարող են գտնել սոցիալական ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկություն, առցանց նամակ գրել, դիմում ներկայացնել և այլն: Սոցիալական ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն. այս բոլոր ուղղություններով ծառայությունների հետ կապված ամբողջ տեղեկությունը, մանրամասները հնարավոր է ստանալ մեկ պատուհանի սկզբունքով, մեկ տեղից:

«Ներկայում յուրաքանչյուր կառույց, օրինակ` բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության ծառայությունն ու մյուսներն առանձին իրենց պաշտոնական կայքերն ունեն: Մեր քաղաքացիները յուրաքանչյուր ծառայության հետ կապված մանրամասներին ծանոթանալու, առցանց դիմում գրելու կամ այլ գործողությունների համար այցելում են կոնկրետ այդ ծառայության կայք: Հիմա այդ բոլորը միավորվել են մեկ տեղում: Մեկ կայք այցելելով՝ քաղաքացին կարող է ամբողջական տեղեկություն ստանալ բոլոր պետական ծառայությունների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

Նախարարի խոսնակը նշեց, որ տարբեր ծառայությունների պաշտոնական կայքերում համապատասխան գործառույթները դեռ շարունակելու են գործել, քանի որ այս ընթացքում տարբեր ծրագրերի հետ կապված հենց այդ կայքերն են շրջանառվել և քաղաքացիները սովոր են դրանց, այնտեղով են իրենց դիմումները լրացրել: Մի որոշ ժամանակ և՛ միասնական հարթակը կգործի, և՛ ծառայությունների կայքերը, մինչև բոլորը մեկ կայքում ինտեգրելու գործընթացն ամբողջացվի: Եթե գերատեսչությունների կայքերում նաև լինում են պաշտոնական գործընթացների մասին տեղեկություններ, ապա միասնական հարթակում տեղադրվելու են բացառապես ծառայությունների մասին պատմող նյութեր: Այսինքն՝ ինչ ծրագիր է, ինչ է իրենից ենթադրում, ինչպես դիմել, հարցերի դեպքում ում դիմել և այլն: Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի կայքի գործիքակազմը, կոճակներն ավելի պրակտիկ լինեն գործընթացն ավելի հեշտացնելու համար:

«Մեկ պատուհանի մոտեցումը հեշտացնում է քաղաքացիներին տրամադրվող ծառայություններից օգտվելու գործընթացը: Այսինքն՝ առանց գերատեսչությունից գերատեսչություն գնալու, հնարավոր է մեկ հարթակից ծանոթանալ ծառայություններին, դիմել օգտվել, ստանալ աջակցություն»,-ասաց նախարարի խոսնակը:

Հարթակում առանձին ներկայացված է «Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին» բաժինը, որտեղ կան մանրամասներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքներին ու պատերազմի հետևանքով վիրավորում ստացած, զոհված, գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող օժանդակության մասին: Հանգամանալից ներկայացված է նաև «Արցախցիներին և նրանց հյուրընկալողներին» բաժինը՝ ներառելով ՀՀ կառավարության աջակցման ծրագրերը:

«Աշխատանք փնտրողին», «Գործատուներին», «Ծրագրեր», «Թափուր աշխատատեղեր» ուղղությունները կարելի է գտնել «Աշխատանք և զբաղվածություն» բաժնում: Միասնական սոցիալական ծառայությունում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն էլ ներկայացված են «Աշխատանք մեզ մոտ» բաժնում, որտեղ արդեն թափուր աշխատատեղի մասին մի քանի հարյուր հայտարարություններ տեղադրված են:

Քաղաքացիները կայքում կարող են գտնել նաև իրենց տարածքը սպասարկող կենտրոնների տվյալները:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը