Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զինվորականի պարտաճանաչությամբ նույնությամբ կրկնում է պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքրոշումը ներկայացնող նույն տեքստը: Աքարը փորձում է խմբագրել սեփական երկրի որոշումները, որոնք կայացվել են Հայոց ցեղասպանության հարցում, քանզի բոլորին հայտնի փաստ է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը... Մինչ Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարը սպառնում է ԱՄՆ-ին, ամերիկացի մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ-ին առաջարկում են Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում