Սոնա Ռուբենյանն ու Արամ Mp3-ն հանդես են եկել զուգերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը և Արամ Mp3-ն երաժշտասերներին են ներկայացրել «Սիրո նվեր» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակներըԿարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանն են, որոնք նաև գործիքավորումն են իրականացրել,բառերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնիվոկալ բաժնում: 2012 թվականին Սոնան, մասնակցելով «Հայ սուպերսթար»հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

Արամ Mp3-ն, որը դեռ փոքր հասակից երազել է մեծ բեմերի մասին, ուսանողական տարիներին մասնակցել է «ՈՒՀԱ» հումորային ծրագրի շոուներին։2006-ից ընդգրկվել է «32 ատամ» հումորային ակումբում, որտեղ էլ նրա գործընկեր Վահագն Գրիգորյանն Արամին անվանել է Mp3, ինչը դարձել է երգչի բեմական կեղծանունը: 2007-ին Արամը ճանաչվել է «2 աստղ» հեռուստանախագծի հաղթող:

Արամ Mp3-ն տարբեր հեռուստաալիքներով վարել է բազմաթիվ հեռուստաշոուներ, թողարկել մի շարք երգեր, նկարահանել տեսահոլովակներ, որոնք նպաստել են երգչի ճանաչմանը: Նա 2014-ին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով չորրրդ հորիզոնականը:

Հայերեն

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը