Արցախում ավելի քան 30 հեկտար տարածքով նոր անտառներ կհիմնվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նախատեսվում է անտառային ծառատեսակների տնկարանի և 30-35 հեկտար տարածքով նոր անտառների հիմնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, որն օրերս աշխատանքային այցելությամբ Արցախում էր:

Նրա խոսքով՝ հանդիպումների արդյունքում, մասնավորապես Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ «Հայանտառ»-ի ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել տնկարանի հիմնմանը:

«Այստեղ նաև կունենանք 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցային տնտեսություն՝ փակ արմատական համակարգով տնկիներ ունենալու համար: Դրանց կպչունակությունը բարձր է՝ մոտ 80-90 տոկոս»,-նշեց Պետրոսյանը:

Բացի այդ, «Արցախանտառ»-ի հետ պայմանավորվածություն է արձանագրվել՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում, 100 հազար անտառային ծառատեսակների տնկիների նվիրաբերման վերաբերյալ, որպեսզի Արցախում հավելյալ 30-35 հեկտար նոր անտառտարածքներ հիմնվեն:

«Առաջիկայում արցախցի մասնագետները «Հայանտառ»-ի գրասենյակում կմասնակցեն խորհրդատվական ու վերապատրաստման աշխատանքների՝ տնկարանը հիմնելու և 100 հազար ծառերի տնկարկին լիարժեք պատրաստվելու համար»,-ասաց Պետրոսյանը:

«Հայանտառ»ՊՈԱԿ-ի տնօրենիպաշտոնակատար ՊավելՑուգունյանի խոսքով՝ նոր անտառների հիմնումը նախատեսվում է մասնավորապես Մարտակերտի շրջանում:Նրա հաղորդմամբ՝ գործընթացն առայժմ համապատասխան տարածքի ուսումնասիրման ու գույքագրման փուլում է:

Ցուգունյանի տեղեկացմամբ՝ ի սկզբանե նախատեսվող 1 հեկտար տնկարանի փոխարեն կհիմնվի 0.5 հա՝ Արցախում ջրային ցանցի անցկացման խնդրով պայմանավորված:

Միաժամանակ՝ «Հայանտառ» -ը մեթոդական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերի «Արցախանտառ»-ի գործընկերներին՝ անտառների կառավարման, վերականգնման ու պահպանման գործընթացների արդյունավետությունը առավել բարձրացնելու նպատակով:

Անդրադառնալով ՝ Սարսանգի ջրամբարում Իշխան տեսակի մանրաձուկ բաց թողնելու նախաձեռնությանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց, որ ծրագրի նպատակը՝ նախևառաջ Արցախի վերականգնման գործընթացների տրամաբանության, ինչպես նաև Սևանի ձկնապաշարների վերականգնման և իշխանի պոպուլյացիայի զարգացման շրջանակներում է:

Ծրագրի համաձայն՝ Սարսանգի ջրամբարում շուրջ 40 հազար ծիածանափայլ իշխանի մանրաձուկ է բաց թողնվել:

Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ Սարսանգում առաջին անգամ է իշխանաձկան պոպուլյացիա բաց թողնվում: Շրջակա միջավայրի պահպանության պատասխանատու գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ իշխանի մանրաձկները Սարսանգի միկրոպլանկտոնային և ջրի ջերմաստիճանի նպաստավոր շրջանում են բաց թողնվել: Նա համոզմունք հայտնեց, որ 1-1,5 տարի հետո, Սարսանգում իշխանաձկան բավականին մեծ պոպուլյացիա է լինելու:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Հունիսի 19-ի միջոցառումների անոնս

Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկել է մարզպետարանների ներկայացուցիչների հետ

Պուտինն արդյունավետ է գնահատել Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը