ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի պատրաստականությունն ստուգելու, ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 27-ից 29-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային վարժանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման վարչակազմի և զորամասերի շտաբերի զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հստակ կատարել առաջադրված խնդիրները։

Ըստ աղբյուրի՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ: Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել