Հասարակական

Սադրանք հայ-հնդկական բարեկամության դեմ. ԱԳՆ-ն դատապարտում է Երևանի Գանդիի արձանի պղծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը.

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»:

ՀՀ ոստիկանությունը ստուգել է Երևանում Մահաթմա Գանդիի արձանը հրկիզելու վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: Արձանն ու պատվանդանը վնասված են: Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին: Որոշման կայացումից և արդեն 2021 թվականին արձանի տեղադրումից հետո հասարակական որոշ գործիչներ բողոքում էին նրա արձանը տեղադրելու դեմ՝ Գանդիին անվանելով հակահայ գործիչ:

Հայերեն English Русский

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

Մոսկվայում անցկացվում է Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթը

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

ՀՀ նախագահը Մայիսի 9-ի ուղերձում ընդգծել է խաղաղության պահպանման կարևորությունը

Հանդիսավոր շքերթ Մոսկվայում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին

Վարչապետը Մայիսի 9-ի ուղերձում վերահաստատել է խաղաղության ուղով շարժվելու Հայաստանի հանձնառությունը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2025

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Եվրոպական ինդեքսներ - 08/05/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 08/05/25