Սպորտ

Բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահն ՕԽ 4-5 նոր ուղեգրերի հույս ունի

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահն ՕԽ 4-5 նոր ուղեգրերի հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի 4-5 նոր ուղեգրերի հույս ունի:

«Ես գոհ եմ ընտրությունների արդյունքից: Սա բռնցքամարտի միասնակությունը ապացուցող ընտրություն էր: Այսուհետև միասին համախմբված ենք աշխատելու բռնցքամարտը մեր երկրում զարգացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը: Խոսելով նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերում հնարավոր ուղեգրերի մասին՝ վերջնս շեշտեց, որ ինքը դեռևս 4-5 քվոտայի հույս ունի:

Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:

Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Սպորտ

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Սպորտ

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում