Հասարակական

Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

8 րոպեի ընթերցում

Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ:

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 2020 թվականին ականանետային և հրթիռահրետանային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով նպատակաուղղված և կանխամտածված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեսանյութում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանը դրանով իսկ սանձազերծել է ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ, որի ընթացքում սպանվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով պաշտպանության մեջ գտնվող քաղաքացիական անձինք, վնասվել և ոչնչացվել են քաղաքացիական կարևորագույն նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում բնակելի տներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ կառույցներ:

Քննության շրջանակը լայն է, պատերազմական հանցագործությունները՝ տարաբնույթ: Ադրբեջանի նշանառության տակ էին պաշտպանության բանակի զինծառայողները, Ստեփանակերտի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի շրջանների բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում խոցվեց Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈՒ -25 ինքնաթիռը: Գրոհայինով թռիչք կատարելիս և Հայաստանի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները հետ մղելիս զոհվեց օդաչուն՝ Վալերի Դանելինը: Անօդաչու թռչող սարքերը հատեցին Հայաստանի սահմանը, թիրախավորվեց Գեղարքունիքի մարզը, հարվածեցին Սոթքի տներին, մարդատար ավտոբուսին, հերթապահություն իրականացնող զինտեխնիկան թիրախավորելուց զոհվեց երկու, մարմնական վնասվածք ստացավ 10 զինծառայող: Ադրբեջանական զինուժը նշանառության տակ առավ նաև համայնքի դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչներին: Մեկ անչափահաս երեխա մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Հրթիռակոծվեցին Վարդենիսը, Կոթին, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Մեծ Մասրիկ բնակավայրի հրթիռակոծումից մեկ քաղաքացի զոհվեց, երկուսը ստացան մարմնական վնասվածքներ: Անօդաչու թռչող սարքեր հայտնվեցին Կոտայքի օդային տարածքում և ՀՀ-ի Զինված ուժերի կողմից ոչնչացվեցին: Հայաստանի հարավային հատվածը նույնպես թիրախում էր: Կապանի Կաղնուտ բնակավայրի հրթիռակոծումից սպանվեց 3 զինծառայող, վնասվեց մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկա:

«Քրեական գործերի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել՝ ինչպես զինված ընդհարման ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման, միջազգային պայմանագրերով պաշտպանության մեջ գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, փաստական տվյալներ են առկա ռազմագերու գլխատման և հետագայում այն համացանցում տեղադրելու, վիրավոր ռազմագերիներին որոշակի գործողություններ հարկադրելու վերաբերյալ: Բոլոր իմ նշած դրվագները քրեական գործով դարձնում ենք մանրակրկիտ քննության առարկա: Կատարվում են համապատասխան գործողություններ այդ հանցագործությունների վերաբերյալ տվյալների ամբողջացման, քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ հիմքերի ապահովման, Ադրբեջանի ԶՈՒ առանձին ներկայացուցիչների արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար. այդ ուղղությամբ առկա են արդյունքներ»,-նշել է նա:

Իրավապահ համակարգը փաստական տվյալներ է ձեռք բերել նաև ռազմական գործողությունների ընթացքում և եռակողմ հայտարարությունից հետո հայկական հուշարձանները, մշակութային արժեք ունեցող իրերը ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու, պղծելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Թշնամու թիրախում էին նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են ստացվել, որ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական գործողություններին ներգրավել է տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Նշված փաստով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր քրեական գործին: Համապատասխան գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ադրբեջանը դեռ 2020 թվականի հունիսին պլանավորել է ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի դեմ և ռազմական գործողությունների վարձկան ահաբեկիչներին ներգրավելու նպատակով համապատասխան համաձայնություն է ձեռք բերել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Վերջինս դրամական միջոցներ, համապատասխան զենք-զինամթերք է հատկացրել միջազգային ահաբեկչական մի շարք խմբավորումների, մասնավորապես Սուլթան Սուլեյման Շահ, Սուլթան Մուրադ և այլ նման խմբավորումների:

Գումարի դիմաց հավաքագրվել են 2000-ից ավելի վարձկաններ, որոնք 3-ամսյա համապատասխան ուսումնական դասընթացներ անցնելուց հետո 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անարգել Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ նրանց տրվել է համազգեստ, զենք, զինամթերք: Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին:

Արշակ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ռուսական ուղղաթիռը խոցելու դեպքին: Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրթիռահրետանային համակարգերի գործադրմամբ խոցել են Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում թռիչք իրականացնող ռուսական ռազմական ուղղաթիռը, ինչի հետևանքով երկու անձ սպանվել է, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք: Նշված դեպքի առթիվ նույնը օրը Զինվորական կենտրոնական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է:

Ստուգվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգայնորեն արգելված քիմիական ֆոսֆորային բաղադրիչներով զենք կիրառելու փաստը:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում