Մրցույթին մասնակցելը մեծ պատասխանատվություն է. Սարո Գևորգյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք»-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ խոստումնալից երգիչ Սարո Գևորգյանը, որը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, արժանացել մրցանակների, Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցությում: Այն այս տարի անցկացվելու է օգոստոսի 19-25-ը Սոչիում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչն ասաց, որ դեռ նախորդ տարի պետք է մասնակցեր «Նոր ալիք»-ին, սակայն համավարակի պատճառով մրցույթը չի կայացել:

«Այս տարի զանգահարեցին և տեղեկացրին, որ կարող եմ մասնակցել լսումներին: Պատրաստվել եմ երկու շաբաթում՝ հագուստ կարել, երգեր ընտրել և այլն: Անգամ ծնողներիս և ամենամտերիմ ընկերներիս չէի ասել, որ պատրաստվում եմ լսումների փուլին մասնակցել: Ծնողներս Մոսկվայում են ապրում: Երբ ծանոթներս հարցնում էին, թե ինչո՞ւ եմ մեկնում Ռուսաստան, պատասխանում էի, որ գնում եմ ծնողներիս տեսնելու»,- խոստովանում է Գևորգյանը:

Երգիչը լսումների առաջին փուլում կատարել է Բիշոփ Բրիգսի «River»-ը և իր հեղինակային երգերից մեկը: «Մասնակցում էին նաև Մոսկվայի, Հայաստանի հայեր: Քսան մասնակցից երկուսս հաղթահարեցինք առաջին փուլը: Երկրորդ փուլում երգել եմ Ջեյմս Բրաունի «It’s a Man’s World» հանրահայտ ստեղծագործությունը և կրկին իմ հեղինակային գործերից մեկը: Մասնակիցները հավանել էին իմ ելույթը. նրանք մոտենում էին, ասում, որ աջակցելու են ինձ: Դրական արձագանքներ եմ ստացել և ուրախ վերադարձել Հայաստան: Պետք է լուրջ պատրաստվել մրցույթին, քանի որ մրցույթին մասնակցելը մեծ պատասխանատվություն է»,- նշում է երգիչը:

Սարո Գևորգյանը երգում է չորս տարեկանից, սակայն պրոֆեսիոնալ վոկալով զբաղվում է 13 տարեկանից: Սովորել է Երգի պետական թատրոնում, հետո՝ Նադեժդա Սարգսյանի մոտ: Մասնակցել է տարբեր մրցույթների Ռիգայում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Հաջողությունների է հասել, արժանացել է Գրան պրի մրցանակների: 2017 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին:

Զինվորական ծառայությունն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում: Վերադառնալուց հետո «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանի բեք-վոկալիստներից մեկն է եղել:

Որոշ ժամանակ չի մասնակցել մրցույթների, սակայն, ի վերջո, որոշել է ներկայանալ «Նոր ալիք»-ում: Սարոն ընդգծում է՝ դա իր երազանքներից է:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի