«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու թուրքական վախերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայում ԱՄՆ նախագահի հայտարարությունն անսպասելի չէր, քանի որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, իսկ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ ամերիկյան «F-35» ծրագրից դուրս թողնելը ցուցիչ էին, որ զարգացումները դրան են տանելու։ Պաշտոնական Անկարան թեեւ իր վրդովմունքն արտահայտեց, սակայն իրադարձությունների նման զարգացումը կարծես թե «լուրջ աղետ» չեն համարում։ Մյուս կողմից՝ թուրքական վախերի մասին է այդ երկրի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի այն դիտարկումը, թե «Հայաստանն ու հայկական սփյուռքը տարված են Մեծ Հայքի երազանքով»։ Միանշանակ Թուրքիայի ժխտողականությունը պայմանավորված է ոչ այնքան այս կամ այն երկրի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմամբ, որքան դրա հետեւանքով պահանջատիրության հարցի բարձրացմամբ։ Հայոց ցեղասպանության գինը միայն մարդկային, մշակութային, տնտեսական եւ բարոյական վնասի փոխհատուցումը չէ, այլ՝ պատմական արդարության վերականգնումը, այսինքն՝ հայրենազրկման հետեւանքների վերացումը։ Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի մեղմել 1915 թվականի արյունոտ էջը թե՛ մեզ, թե՛ Թուրքիայի եւ թե՛ միջազգային հանրության համար...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն العربية Русский

ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր