Պաշտոնական

Արարատ Միրզոյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են ցեղասպանության ճանաչման, գերիների վերադարձի հարցերը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են ցեղասպանության ճանաչման, գերիների վերադարձի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:

ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին՝ շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար:

Օսմանյանկայսրությանկողմից1915թվականինհայերինկատմամբիրականացվածցեղասպանությունը20-րդդարասկզբիմեծագույնոճրագործություննէ:Աշխարհասփյուռհայությունը2021-իապրիլի24-իննշումէրՀայոցցեղասպանության106-րդտարելիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում