Արցախի ԱԻՊԾ-ն հանդես է եկել խաղաղապահների մեքենայի պայթյունի մասին նոր հայտարարությամբ. /ԼՐԱՑՎԱԾ/

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ պարզաբանելովռուս խաղաղապահների տեղափոխող մեքենայի պայթյունի մասին ավելի վաղ ծառայության մամուլի խոսնակի հայտնած տեղեկատվությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ծառայության ֆեյսբուքի էջը, ԱԻՊԾ-ն պատահարի մասինծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։«Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,-նշել են ԱԻՊԾ-ից:

Ավելի վաղ«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասել էր, որ ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ «Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշել էր Թադևոսյանը:

Հայերեն English Français Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը