Սոցիալական հարցեր

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 58 թեստավորում։ Թեստավորումների ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 23 697-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 652 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 242 քաղաքացու հետազոտություն, որից 768-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում