Հասարակական

Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. Բադասյանը՝ սպասվող բարեփոխումների մասին

4 րոպեի ընթերցում

Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. Բադասյանը՝ սպասվող բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է: Առկա են օրենսդրական նախաձեռնություններ, և քննարկումներն այդ հարցով շարունակվում են Բարձրագույն դատական խորհրդի հետ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, ներկայացրեց դատաիրավական սպասվող բարեփոխումները:

-Պարոն նախարար, շատ է խոսվում դատական համակարգի բարեփոխումների, այն նոր կադրերով համալրելու գործընթացում բարեվարքության ստուգման գործիքակազմերի ներդրման մասին։ Զուգահեռ, դատական համակարգի բարեփոխումների շրջանակում, Կառավարությունը նշում է նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության հարցը։ Դատավորների սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են նախատեսվում Կառավարության կողմից։

-Ճիշտ նկատեցիք, որ Կառավարությունը, կարևորելով բարեվարքության ստուգմամբ դատական համակարգում իրական և շոշափելի արդյունքների արձանագրումը, դրան զուգահեռ պլանավորում է նաև դատավորների սոցիալական դրության բարելավում, այդ թվում` աշխատավարձերի բարձրացում:

Դատական համակարգի բեռնաթափման և համակարգը պրոֆեսիոնալ ու բարեվարք դատավորներով համալրելու նպատակով մի շարք քայլեր են նախաձեռնված, որոնք բոլորը դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ են նախատեսված: Այս տարի դատական համակարգը կհամալրվի 42 նոր հաստիքներով, բյուջետային համապատասխան հատկացումը արդեն իսկ առկա է: Մասնավորապես՝նոր դատավորներ կնշանակվեն Վերաքննիչ քրեական, վարչական և քաղաքացիական դատարաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, Սնանկության դատարանում և այլն։ Այդ հաստիքներն այս տարվա ընթացքում աստիճանաբար ավելացնելու, ինչպես նաև շենքային պայմանների ապահովման հարցերը օրեր առաջ քննարկեցինք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար պարոն Ջհանգիրյանի կազմակերպած քննարկման ընթացքում` Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ։ Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու այս ծրագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որովհետև դատական համակարգում նոր ու բարեվարք դատավորների ներգրավմամբ մենք նվազեցնելու ենք դատարանների ծանրաբեռնվածությունը։

Վստահ եմ՝ բոլորս ենք տեղյակ դատարանների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված դատարանում գործերի քննության ժամկետների հետ կապված խնդրից։ Այս խնդրի լուծման ուղղությամբ մեր հաջորդ քայլն ուղղված է էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը, որը լուրջ ազդեցություն կունենա դատարանում գործերի քննության ժամկետների կրճատման հարցում։Նախատեսված գործիքների ներդրման միջոցով ընդհանուր կուտակված գործերի քանակը թե՛ առաջին ատյանի քաղաքացիական և թե՛ վարչական դատարաններում 10 տոկոսով կնվազի 2021 թվականին և 20%-ով՝ 2022 թվականին։ Բացի այդ, նշված գործիքների ներդրման արդյունքում 2021 թվականից նոր ներկայացված դատական գործերի 10 տոկոսին, իսկ 2022 թվականից՝ 50%-ին ընթացք կտրվի էլեկտրոնային եղանակով։ Սա նշանակում է, որ քաղաքացիական ու վարչական գործերով տարիներով դատարանի որոշումներին սպասողների թիվը կկրճատվի նշված չափերին համամասնորեն։

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից դատավորների աշխատավարձի բարձրացման նպատակադրմանը, ապա նորից կրկնեմ, որ այդ հարցը մեր օրակարգում է։ Մասամբ արդեն ունենք օրենսդրական նախաձեռնություններ։ Այս մասով ևս քննարկումները շարունակվում են ԲԴԽ-ի հետ․ այս հարցին ևս հուսով ենք անդրադառնալ առաջիկայում։

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Իրավունք

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Իրավունք

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

Իրավունք

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Իրավունք

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է  ներդնում

Իրավունք

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է ներդնում

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Իրավունք

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Իրավունք

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում