ՀՀ և Կիպրոսի ՊՆ ղեկավարներն ընդգծել են մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 25-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները, որոնք ներառում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լայն շրջանակ: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության միջոցառումների անցկացման` համավարակով պայմանավորված ժամանակավոր դադարեցումից հետո, ընթացիկ տարվա երկրորդ կեսին, հնարավոր կլինի հաստատել համագործակցության հետագա ծրագրերը և անցել դրանց ակտիվ իրականացմանը:

«Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների մանրամասներ և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ Կիպրոսի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու երկրներն ունեն համանման անվտանգային մարտահրավերներ և, հաշվի առնելով ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի ձեռք բերած փորձը, ընդգծել մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումները:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres