Քաղաքականություն

Վեհափառը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

1 րոպեի ընթերցում

Վեհափառը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին «Արմենպրես»-ինտեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում