Հասարակական

Չեմ մոռանում և արդարություն եմ պահանջում. կատալոնացի գրողը՝ Ցեղասպանության տարելիցի առիթով 

1 րոպեի ընթերցում

Չեմ մոռանում և արդարություն եմ պահանջում. կատալոնացի գրողը՝ Ցեղասպանության տարելիցի առիթով 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» հեղինակավոր գրքի` կատալոներեն թարգմանիչՌամոն Մոնտոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին: Նա այս մասին նշեց«Արմենպրես»-ին փոխանցած ուղերձում:

«Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդինՀայոց ցեղասպանության ճանաչման պայքարում։ Չեմ մոռանում և արդարություն եմ պահանջում»,-ասաց գրողը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում էՀայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, միջազգային կազմակերպություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում