ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները մասնակցել են ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ սեմինարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և ՊՆ առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչները ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ ապրիլի 23-ին անցկացրել են սեմինար-քննարկում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների, ազգային մակարդակում դրանց կյանքի կոչման կարևորության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի իրականացման միջոցառումների շրջանակներում կազմակերպված սեմինարի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում կանանց ներգրավման, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման և զինված ուժերում կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

«Կարևորվել է կանանց ներգրավումը խաղաղապահ առաքելություններում, անդրադարձ կատարվել զինված հակամարտությունների ընթացքում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված կանանց պաշտպանության տրամադրման հարցերին: Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում իրենց ներգրավման փորձառությունը:

Նման քննարկումները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հիմնահարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել