ՊՆ-ն փոխհատուցման տրամադրման համար հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր՝ փոխհատուցում տրամադրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:

Նա խոսեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ աշխատանքների կազմակերպման ընտրված ձևից: «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը, նաև աշխարհագրական հեռավորությունը՝ որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը, որոնք հետո յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացվում են վարչություն»,- ասաց Ավետիսյանը:

Վարչությունն իրականացնում է տվյալների ճշգրտում, դրանից հետո դրանք ուղարկվում են հիմնադրամ: Հիմնադրամի կողմից փոխհատուցումների վճարման գործընթացը նախարարության վերահսկողությունից դուրս է, բայց, նա վստահեցրեց, որ համագործակցային լավ կապեր են ստեղծված, աշխատում են ամենօրյա ռեժիմով:

«Մեր կողմից արդեն իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել 3 039 գործ, խոսքը վերաբերում է զոհված անձանց: Մեր տվյալներով՝ 2 500 գործի մասով արդեն կա որոշում, որ փոխհատուցումն արվի հիմնադրամի կողմից»,- ասաց նա ու նշեց, որ այդ թիվը վերջնական չէ:

Ցավոք, դեռ կան անհետ կորած անձինք, որոնց կարգավիճակն անհայտ է:Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ հաստատվել է և կիրրականացվի պիլոտային ծրագիր, անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին, որոնք դեռևս չունեն կարգավիճակ, կվճարվի 300-հազարական դրամ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել