1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորումում անցկացվել է «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային մրցույթի ընտրական փուլը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համառ ու լարված պայքարի արդյունքում ձևավորվել է զորամիավորման հավաքական թիմը, որը կմասնակցի համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին: