Դա ընդամենը գաղափար է, որի դետալները կարող են փոխվել. Եղոյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին վարչապետի հայտնած միտքն ընդամենը գաղափար է, որ բարձրաձայնվել է հանրային քննարկում ծավալելու նպատակով, այն կարող է փոխվել, ինչի հետևանքով ընդհանուր բովանդակությունն էլ կարող է փոխվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա նախ հորդորեց՝ երբ բարձրաձայնվում է որևէ գաղափար, չներկայացնել որպես հաստատված ծրագիր: «Տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել: Աշխարհում կան ամենատարբեր ձևի բանակներ՝ տարբեր տևողությամբ ծառայությամբ, տարբեր ինտենսիվությամբ, ինտերվալներով ծառայությամբ: Երբ ընդամենը մի գաղափար բարձրաձայնվում է, խնդրում եմ չդարձնել հաստատված ծրագիր, որը հենց վաղը պետք է կառավարությունում հաստատվի: Դա մի գաղափար է, որի դետալները կարող են փոխվել, ինչի հետևանքով ընդհանուր բովանդակությունն էլ կարող է փոխվել»,-ասաց պատգամավորն ու այդ մասին խոսելը դեռ շատ վաղ համարեց:

Նրա խոսքով՝ գաղափարը բարձրաձայնվել է նաև հանրային քննարկում ծավալելու նպատակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Վայոց ձոր կատարած իր մարզային այցի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը խոսել էր նաև զինծառայությունը գրավիչ դարձնելու ցանկության մասին: «Ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես պետք է փոխենք, մենք պետք է մտածենք, որ ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը էականորեն կրճատենք: Տարբեր գաղափարներ կան, կքննարկենք, օրինակ կա գաղափար, որ լինի 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն….»,-նշել էր վարչապետը:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել