Էրիկ Կարապետյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Էրիկ Կարապեյանը երաժշտասերների դատին է հանձնել նոր «Էն, որ ասում են» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակն Էրիկն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է, լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի:

Էրիկ Կարապետյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 2006 թվականից տեղափոխվել է Երևան։ 2006-2011 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-2010 թվականներին աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ։ 2006-ին «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի։ 2007-ին «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթում դարձել է հաղթող։ 2011 թվականին ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012-ին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Հայտնի են Էրիկի «Քանի կամ», «Իմ ու քո», «Իմ աշխարհ եկ», «Անիրական», «Սիրո զանգեր» և մի շարք այ երգեր:

Հայերեն

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը