«Մենք պիդ կանգնինք». «Դորիանս»-ը Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված երգ է հրապարակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա դադարից հետո միավորվել են և, համագործակցելով թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ, երկրպագուներին են ներկայացրել «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խումբը երգը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին:

Երգի երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերը՝ Վարդան Զադոյանը, պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է: Ռեժիսորը Վարդան Զադոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Հովհաննես Միտոյանը, հնչյունային ռեժիսորն Արթուր Արմենին է: Հոլովակում նկարահանվել է դերասան Հայկ Իսրայելյանը:

Ավելի վաղ պրոդյուսեր Վահագն Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չուներ։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»:

Հայերեն

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը