Հասարակական

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը Ռամադան ամսվա շրջանակներում սնունդ պարունակող արկղեր է տրամադրել ՀՀ Արմավիրի մարզի շուրջ 80 կարիքավոր ընտանիքների։

Բարեգործական ծրագրի շրջանակներում Էմիրաթական կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունները Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրեն ընդհանուր առմամբ ավելի քան 12 տոննա սնունդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, երկիրը շարունակում է ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական և բարեկամ երկրներին աջակցելու մշտական ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարևորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ ԱՄԷ իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը։

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև ԱՄԷ-ի 2021թ․ տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում