Հասարակական

Գյումրիում մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությանը՝ նվիրված Մեծ Հայրենականի զոհերին 

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությանը՝ նվիրված Մեծ Հայրենականի զոհերին 

ԳՅՈՒՄՐԻ,14 ԱՊԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամլիրի տարածքում ապրիլի 14-ին մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությունը՝ նվիրված Մեծ հայրենականի զոհերին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային միացել է նաև Հայաստանը: «27 միլիոն ծառ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 միլիոն զոհերի» նախաձեռնությունը դեռ նախորդ տարի կար, բայց քանի որ համավարակը խանգարեց այդ ակցիան ավելի մասշտաբային անցկացնելուն, ունեցանք միայն հեռավար #СадПамятиДома հեշթեգով

ակցիան՝ ապահովելով 27 միլիոն թիվը, բայց այս տարի արդեն որոշեցինք ակցիան արդեն մեծամասշտաբ անցկացնել»- տեղեկացրեց «Հաղթանակի կամավորներ» միջազգային շարժման ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանը՝ նշելով, որ Հայստանը միջազգային այս ակցիային միացած երկրորդ պետությունն է եղել՝ էստաֆետն ստանալով Ղրղզստանից և փոխանցելով Մոլդովային:

Ակցիայի շրջանակում Գյումրիում և Վանաձորում տնկվեց 160 ծառ՝ կեչիներ և արոսենիներ:

Նշենք, որ ՌԴ-ում ակցիան սկիզբ է առել Նովոռոսիյսկ քաղաքում, որտեղ ծառատունկը ի պատիվ մեր հայերնակից Հունան Ավետիսյանի էր:

Գյումրիում ակցիային միացել էին նաև 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորնեը, կամավորներ, դպրոցականներ:

Ծառատունկն իրականացվեց «Վոլոնտյորի պոբեդի» շարժման և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում