Սոցիալական հարցեր

Արցախում կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք է հաստատվել

1 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք է հաստատվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կատարված 61 թեստավորման արդյունքում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 218 քաղաքացու հետազոտություն, որից 677-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում