Արցախում քննարկվում է բնակվարձերը թանկացրած անբարեխիղճ տանտերերին սոցաջակցությունից զրկելու հարցը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվում է բնակարանների վարձավճարների անտրամաբանական բարձրացման խնդրի կարգավորման տարբերակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վաչե Վարդանյանը:

«Ձևավորվել է տվյալների շտեմարան, որտեղ ներառված են բնակարանների վարձերը երբեմն նույնիսկ կրկնակի-եռակի բարձրացրած անբարեխիղճ տանտերերը: Նույնիսկ եղել են տանտերեր, որոնք անտրամաբանորեն բարձրացնելով բնակվարձը, բնակվողներին հանել են տնից: Ներկայում նախարարությունում մշակման փուլում են խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները: Քննարկվող և հավանական տարբերակներից է այն, ըստ որի՝ բնակվարձերն անտրամաբանորեն բարձրացրած անբարեխիղճ տանտերերը չեն օգտվելու պետական սոցիալական աջակցության ծրագրերից՝ մասնավորապես կոմունալ վճարների փոխհատուցումից»,-մանրամասնեց Վարդանյանը՝ հավելելով, որ նախարարությունը բնակվարձերի անտրամաբանական բարձրացման խնդրի լուծման գործում փորձելու է երկկողմանի խելամիտ տարբերակներ գտնել:

Անդրադառնալով բնակվարձերի փոխհատուցման ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման ուշացումների պատճառին, գերատեսչության պատասխանատուն նշեց, որ ուշացումները պայմանավորված են մեծաթիվ դիմումների առկայությամբ և կրկնակի պայմանագրեր կնքելու դեպքերով:

«Բնակվարձերի փոխհատուցման համար ավելի քան 2000 պայմանագիր ու դիմումներ են գրանցվել: Բացի այդ, դիմումների համեմատության աշխատանքը բարդացնում են նաև տանտերերի կողմից քաղաքացիների հետ կրկնակի պայմանագրեր կնքելու դեպքերը»,-ընդգծեց Վարդանյանը:

Անդրադառնալով տեղահանված արցախցիների կողմից Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի տիրազուրկ տներում բնակվելու հայտերի ընդունման գործընթացին՝ մեր զրուցակիցը նշեց, որ համապատասխան բնակավայրերում այդ տները ձեռք են բերվում տվյալ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ու սեփականատերերի համաձայնությամբ:

«Նախ՝ որոշակի ժամկետով ձեռքբերված այդ բնակարանները վերանորոգվում են, ապահովվում՝ անհրաժեշտ գույքով: Տիրազուրկ այդ տներում բնակվելու ցանկություն ունեցող ընտանիքների հայտերի ընդունման գործընթացում՝ հաշվի են առնվում տվյալ բնակավայրի առանձնահատկությունները, ընտանիքի մասնագիտական կարողություններն ու զբաղմունքի հնարավորությունը»,-ասաց Վարդնյանը՝ հավելելով, որ ներկայում նաև իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ արցախյան բնակավայրերի առավելություններն ու խնդիրները ներկայացնելու վերաբերյալ:

Հայերեն

25 տարի ստեղծելով հարմարավետություն․ «Կոնսէլ»-ը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

Մանկության մեղեդիներով մեկնարկեց «Կողբ-Վարդավառ»-ի առաջին օրը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինծառայողների մարզումների կադրեր «ՏՈՐՔ», «ՄԻՀՐ» և «Ատլանտ» համակարգերով

GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին

Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին