Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգմավոր Արման Բաբաջանյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը համարում է քաղաքական՝ շեշտելով, որ «դատական իշխանությունը դիրքավորվել է ժողովրդի իշխանության դեմ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Պատգամավորի կարծիքով՝ առնվազն մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև Արդարադատության նախարարը, պետք է արդեն պաշտոնանկ արված լինեին, քանի որ պատասխանատու են եղել այն բարեփոխումների համար, որոնք պիտի դատական համակարգը հիմնավորապես առողջացման տանեին: Ըստ նրա՝ դատական համակարգը ըստ էության դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՍԴ-ն, առհասարակ դատական համակարգը և իհարկե իրավապահ համակարգի այլ ինստիտուտներ, գերատեսչություններ, ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր համագործակցությամբ ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ «Մարտի 1-ի» գործն ուղղակի տապալել, երբ ըստ էության կա հանցանքը, բայց չկա հոդվածը, բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան՝ արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և այդ հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ»,-ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորը կարծում է, որ սա գործող իշխանության վերջին տարիների քաղաքականության անհետևողականության հետևանքն է: «Ես կարծում եմ, որ սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր, որն ամբողջությամբ տեղավորվում է նաև առաջիկա ընտրությունների համատեքստում: Եվ դատական իշխանությունը, ինչպես ամիսներ շարունակ դիրքավորվել է ընդդեմ Հայաստանի պետականության, ցույց է տալիս իր համակրանքը որոշակի քաղաքական շրջանակի և քաղաքական գործչի նկատմամբ: Սա պատահական չէ, պատահական չէ ընտրված ժամանակահատվածը»,-ասաց նա ու կարծիք հայտնեց՝ դատական իշխանության գործողությունները մեծապես դիրքավորում են ընդդեմ ժողովրդի իշխանության, ընդդեմ այդ իշխանությունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի:

Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատարանի այս որոշման առնչությամբ ծրագրում է բողոքի գործողություններ: «Սակայն կարծում եմ, որ մեր ժողովուրդը հենց արտահերթ ընտրություններում իր քվեով պետք է պատասխանի տեղի ունեցածին և դատական իշխանության այս վարքին»,-նշեց նա:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 6-ին որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանը որոշում է կայացրել կարճել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում