«Հայաստանի Հանրապետություն» թերթ. Պետդեպը հաստատում է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել է նաեւ անցած տարվա իրադարձություններին։ Մասնավորապես, Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հատվածում նշված է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանին են անցել երեք լրացուցիչ տարածքներ։ Այստեղ կարեւոր է արձանագրել, որ փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին, թեեւ չի հստակեցվում, թե ինչ բնույթի մասնակցության եւ աջակցության մասին է խոսք գնում։

Անդրադառնալով պատերազմի ընթացքին, զեկույցում նշվում է, որ «ինտենսիվ մարտերի ընթացքում ստացվել են հավաստի հաղորդումներ անօրինական սպանությունների մասին, որոնք ներառում են կարճատեւ մահապատիժներ եւ քաղաքացիական անձանց զոհեր», որոնց վերաբերյալ երկու կողմից էլ բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Ցավոք, զեկույցում վայրագությունների, խոշտանգումների եւ պատերազմական հանցագործությունների մասին արձանագրելիս ներկայացվում է, որ դրանք երկու կողմից էլ իրականացվել են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն العربية Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը