«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքական վերլուծական շրջաններում հիմնարար վարկած կա, որ ապագա պատերազմները լինելու են քաղցրահամ ջրերի պաշարների համար: Մերձավոր Արեւելքում այս խնդիրն առանձնակի սրությամբ է դրված, որտեղ ջրի խնդիր ունեն գրեթե բոլոր երկրները: Այս հարցում առավել ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում Թուրքիան: Վերջինս փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետություննեի համար: Թուրքիայի այս քաղաքականության հետեւանքներից զերծ չի մնում նաեւ Հայաստանը: Մարտի 30-ի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը 116 մլն խմ-ով քիչ է լցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում... Այն դեպքում, երբ հարեւան Թուրքիան մեծ ինտենսիվությամբ ջրամբարներ է կառուցում՝ Հայաստանի տարածքից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները: Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանին անցան նաեւ Հայաստանի ջրային համակարգի որոշ կարեւոր ջրաղբյուրներ: Ըստ որոշ հարշվարկների՝ տարեկան մոտ 6 մլրդ խմ քաղցրահամ ջուր է հոսում ՀՀ սահմաններից դուրս: Գյուղատնտեսությունն առաջնային ոլորտ հռչակած պետությունն այս պայմաններում պարտավորված է զարկ տալ ջրամբարաշինությանը: Գործընթացը ծախսատար է, սակայն արդյունքները բազմապատիկ անգամ գերազանցելու են ծախսերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն العربية Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը