Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեզ համար քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից կենսական նշանակության հարց ունեցող ատոմակայանի՝ այս տարվա 141-օրյա կանգի ընթացքում երկրի ամբողջ տարածքը հուսալի, անխափան էներգամատակարարում կունենա։ Այսպես վստահեցնում է ատոմակայանի ղեկավարությունը։

2021 թ. նախատեսվում է ավարտին հասցնել շահագործման ժամկետի երկարացման նախագծի վերջին փուլի աշխատանքները, ինչը հնարավորություն կտա երկարաձգել կայանի անվտանգ շահագործումը մինչեւ 2026 թ.։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանը նշում է, որ ծրագրված աշխատանքները թույլ կտան մտածել նույնիսկ 2026-ից հետո կայանի շահագործման հնարավորությունների մասին։

141-օրյա կանգի ընթացքում աննախադեպ մեծ ծավալի գործ կարվի։ Դա կիրականացվի շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ։ Նրանք մեր մասնագետներն են, ՌԴ-ից են նաեւ ու ընդհանրապես ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցողներ…»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում