Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ժամանել է Հայաստսան

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ժամանել է Հայաստսան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը։

Ըստ աղբյուրի՝ Ջոն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։ Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունում (Լոնդոն, 2008-2010)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում