Հասարակական

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ վերացնելու փաստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը դատապարտող հայտարարություն է տարածել «Թվիթեր»-ի միկրոբլոգում։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով»,- ասված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը հրապարակել է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից եկեղեցու պղծման մասին վկայող տեսանյութ՝ նշելով, որայն ավերումից առաջ նախ ենթարկվել էր վանդալիզմի:

Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու հետքերով գնացել է բրիտանական BBC-ի նկարահանող խումբը, որը նկարահանումներ է իրականացրել Մեխակավանում (ադրբեջանական Ջաբրայիլ անվանմամբ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում