ԱԺ-ն ընդունեց երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծն ԱԺ մարտի 24-ի նիստում քվեարկությամբ ստացավ 118 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներ:

Թեև ընդդիմության այս նախաձեռնությունն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լիագումար նիստում առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ հաշվի առնելով այնհանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է, և կառավարությունը, այսպես, թե այնպես, մոտ օրերս պետք է հանդես գար ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:

Ըստ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովի նախագահը ռազմական դրության չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին