Արցախ վերադառնալու համար ավելի քան 100 տեղահանված ընտանիք է հայտագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված ավելի քան 100 ընտանիք է գրանցվել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում՝ Արցախ վերադառնալու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, Օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը՝ հավելելով,որ Արցախ վերադառնալու և բնակվելու ցանկություն ունեցող տեղահանված ընտանիքների հայտագրումը մեկնարկել է դեռևս այս տարեսկզբին:

«Անցյալ տարվա դեկտեմբեր և այս տարվա հունվար ամիսներից առայսօր Արցախ է վերադարձել մոտ 43 ընտանիք, որոնք բնակություն են հաստատել Ասկերանի շրջանի Բադարա և Դահրավ գյուղերում:Մինչ այդ, վերանորոգվել էր համապատասխան բնակֆոնդը»,-մանրամասնեց Վիրաբյանը՝հավելելով,որ տեղահանված բնակիչների հետ կազմակերպվում են նաև ճանաչողական այցեր՝ առաջարկվող նոր բնակավայրերի պայմաններին ծանոթանալու նպատակով: Այնուհետև՝ ազատ տուն գտնելու դեպքում,այն վերակառուցվում կամ վերանորոգվում է և կազմակերպվում է ընտանիքի վերադարձը:

Անդրադառնալով ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի հեռախոսահամարների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հարցին, Միքայել Վիրաբյանը նշեց, որ դրանք կգործեն մինչև այս տարվա ապրիլի 1-ը:

«Անհրաժեշտ տեղեկատվության համար գործարկվելու են նաև 2 հեռախոսահամար՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում և Աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում: Այդ թեժ գծերը հասանելի են լինելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Հավաքագրված տեղեկատվության վերլուծությամբ՝ համապատասխան հանձնարարականները ստանալու ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից»,-հայտնեց Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը՝ հավելելով,որ առաջիկա օրերին՝ բոլոր խնդիրները կարգավորելուց հետո, կտրամադրվեն նաև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համապատասխան բաժինների հեռախոսահամարները:

Հայերեն

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են