Հայտարարվել են աշխարհի ամենաերջանիկ երկրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան արդեն չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում Է աշխարհի ամենաերջանկ երկիրը: Այդ գնահատումը բովանդակում Է ՄԱԿ-ի պատվերով պատրաստված՝ 2021 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը հրապարակվել Է մարտի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես եւ նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալ մեծ տարբերությամբ առաջ Է անցել մյուս պետություններից:

Ամենաերջանիկների հնգյակ են մտել Իսլանդիան, Դանիան, Շվեյցարինան եւ Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաեւ Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան եւ Ավստրիան:

Ռուսաստանն այդ վարկանիշում տեղափոխվել Է 60-րդ տեղն անցյալ տարվա 73-րդ տեղից:

Հետազոտությունն ընդգրկել Է 149 պետություն: Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում Է 2012 թվականից:

Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների պահպանումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները: Ֆինլանդիայի բնակիչների համար երջանկության գործոնների թվում հաճախ նշվում են բնությանը մոտ լինելը, բնակության անվտանգ միջավայրը, անհրաժեշտ ծառայությունների մատչելիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ