Առնո Բաբաջանյանին նվիրված համերգին Սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց կոմպոզիտորի լավագույն գործերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին կատարեց հեղինակի սիրված մի շարք ստեղծագործություններ՝ բավականություն պատճառելով հանդիսատեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հերոսական բալլադ» խորագրով երեկոն տեղի ունեցավ մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը ղեկավարեց Սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, հետևելով իրենց հիմնական առաքելությանը, այն է՝ ներկայացնել հայ կոմպոզիտորական և հայ կատարողական արվեստը Հայաստանում և արտերկրում, նախաձեռնել են այս կարևոր համերգը: «Այս տարի հոբելյանները շատ են, բայց առաջին նշանակալի համերգը Բաբաջանյանին ենք նվիրել: Ներկայացնելու ենք կոմպոզիտորի բազմաժանր գործերը՝ դասական, էստրադային ստեղծագործությունները, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Համերգին հնչելու են Բաբաջանյանի դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունները, որոնք այս ֆորմատով՝ դաշնամուրի և նվագախմբի կատարմամբ առաջին անգամ են կատարվում»,-շեշտեց Բալբաբյանը:

Խորհրդանշական համերգին որպես մենակատարներ ելույթ ունեցան դաշնակահար Ալեքսանդր Գինդին, սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, բարիտոններ Գևորգ Հակոբյանն ու Իլյա Կուզմինը:

Սիրանուշ Գասպարյանի խոսքով՝ Բաբաջանյանը դասական երգչուհիների համար շատ քիչ գործեր է գրել: Եզակի է Լուսինե Զաքարյանի համար գրված Vokalis-ը: «Որպես ունկնդիր սիրում և վայելում եմ նրա բոլոր ստեղծագործությունները: Մեծ ցանկություն կա նաև կատարելու դրանք, բայց ձևաչափը չի համապատասխանում: Կարծում եմ՝ Առնո Բաբաջանյանը սպասված կոմպոզիտոր է, որը միջազգային սեր է վայելում»,-նշեց օպերային երգչուհին:

Ըստ Ալեքսանդր Գինդինի՝ Բաբաջանյանը հրաշալի կոմպոզիտոր է, զարմանալի, ջերմ երաժիշտ է, փայլուն դաշնակահար: «Ինձ հիացնում է նրա ակադեմիական երաժշտությունը: Պարզապես նրա կյանքն այնպես դասավորվեց, որ Բաբաջանյանը մեծ տեղ հատկացրեց երգային ժանրին և որպես երգերի հեղինակ դարձավ Խորհրդային Միության մեգաաստղ: Ես մեծացել եմ այդ երգերը լսելով, բայց նրա ակադեմիական գործերն իրապես փայլուն են»,-շեշտեց դաշնակահարն ու հավելեց, որ «Հերոսական բալլադ» ստեղծագործությունը վերջերս է կատարել Տվերում:

Գինդինը կարծում է՝ Բաբաջանյանի տաղանդն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Անդրադառնալով Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ երաժիշտն ասաց, որ առաջին անգամ չէ, որ աշխատում է նվագախմբի հետ: «Առաջին անգամ Երևանում եմ եղել 2001 թվականին: Պարբերաբար այցելում եմ Հայաստան և հասցրել եմ աշխատել Սիմֆոնիկի հետ: Հրաշալի նվագախումբ է, բարձրակարգ երաժիշտներ են, ամուր, ակտիվ: Մեծ բավականություն է նրանց հետ հանդես գալը»,-եզրափակեց Ալեքսանդր Գինդինը:

Համերգի առաջին հատվածում ներկայացվեցին երաժշտություն «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից, «Հորժամ» սոպրանոյի և լարային նվագախմբի համար, «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար գործերը: Երկրորդ մասում հնչեցին «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Ճակատագիր», «Ձմեռային սեր», «Շնորհակալ եմ քեզ», «Քո հետքերը», «Մի շտապիր», «Անուրջներ», «Առաջին սիրո երգը», «Սատանու անիվ» և մի շարք այլ գործեր:

Հայերեն العربية

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը