Իվետա Մուկուչյանն իր մենահամերգին նոր երգեր կկատարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որին երկրպագուների մի հոծ բազմություն անվանում է Իվա-դիվա, կներկայանա մենահամերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուկուչյանի համերգային երեկոն տեղի կունենա Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ապրիլի 7-ին շատ սպասված համերգ է լինելու. նոր երգեր, նոր ծրագիր, հանդիպում երկրպագուների հետ»,- «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում զետեղված տեսանյութում շեշտում է երգչուհին:

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:

Երաժշտասերների լայն շրջանակին հայտնի են Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան», «Ամենա», «Հայաստան ջան», «Անհասանելի» և մի շարք այլ ստեղծագործություններ:

Հայերեն

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով