Ճամբարակ խոշորացված համայնքում բացվել է ներհամայնքային տրանսպորտային երթուղի

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում արդեն մեկ շաբաթ է, ինչ բացվել եւ գործում է տրանսպորտային երթուղի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, երթուղին գործում է Ճամբարակ-Ձորավանք ուղղությամբ՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքը, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք գյուղերը։

«Համայնքապետարանը պայմանագիր է կնքել երթուղին սպասարկող քաղաքացիական անձի հետ, ով տրամադրել է իրեն պատկանող տրանսպորտային միջոցը։ Համայնքապետարանն ապահովում է վառելիքը եւ վճարում աշխատավարձը, իսկ ուղեվարձից առաջացած գումարներն ուղղվում են մեքենայի պահպանման ծախսերին ու այլ կարիքներին։ Երթուղուց առայժմ դուրս են մնում Անտառամեջ եւ Կալավան գյուղերը, քանի որ դրանք սպասարկվող գծից գտնվում են մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե երթուղին արդարացնի սպասելիքները, ապա այդ գյուղերը եւս կընդգրկվեն սպասարկման տիրույթում։ Սա շատ կարեւոր ու պահանջված ձեռնարկ էր, քանի որ ունենք երթեւեկող ուսուցիչներ, գյուղերից Ճամբարակի արվեստի ու երաժշտական դպրոցներ պարապմունքների ժամանող աշակերտներ։ Ուղեվարձը կազմում է 200-250 դրամ»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը